Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Ժանդարմը» վեպը գրել է Բալաքյանի ստեղծագործությունները կարդալուց հետո

«Ժանդարմը» վեպը գրել է Բալաքյանի ստեղծագործությունները կարդալուց հետո
20.04.2016 | 13:10

ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորում է հայ նորագույն գրականության պատմության շրջադարձի հերոս Փիթեր Բալաքյանին` «Օզոնային օրագիր» ժողովածուի համար Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ:

«Ականավոր մի բանաստեղծի գրչից` արձակ մի գլուխգործոց»՝ այսպես բնորոշեց «Փըբլիշըրզ ՈՒիքլի» շաբաթաթերթը «Ճակատագրի սև շունը» վեպ-հուշագրության ծնունդը:
Բալաքյանի գործերի մասին շատ է խոսվել: Նա ամերիկյան գրականության գորդյան հանգույցներ բերեց և չափածոյի ու արձակի թեմա դարձրեց Հայոց ցեղասպանության տարեգրությունը, որում, ցավոք, իր կորուստներն ուներ նաև գրողի ընտանիքը:
«Սա իմ տասնչորսերորդ վեպն է… Նմանապես պարտական եմ բանաստեղծ, հուշագիր և պատմաբան Փիթեր Բալաքյանին, ում գործերը կատարելապես ոգեշնչող և ուսուցանող էին։ Անգնահատելի էին բազմաթիվ գրքեր, հուշապատումներ և հոդվածներ»,- իր «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լույսընծայման առիթով նշել է ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը:


Մարկ Մուստյանը ևս փաստում է, որ «Ժանդարմը» վեպը գրել է Բալաքյանի ստեղծագործությունները կարդալուց հետո, որովհետև մինչ այդ ծանոթ չի եղել անգամ ցեղասպանության խնդրին, Առաջին համաշխարհային պատերազմին և դրանում հայ ժողովրդի մասնակցությանն ու կրած կորուստներին:
Կախարդիչ գեղեցկություն և բարձր բարոյականություն ունեն Փիթեր Բալաքյանի գործերը: «Օզոնային օրագիրը» ներառում է 54 պոեմ, որոնցում հեղինակը երևակայության ուժով և փաստերի զուգորդմամբ մերթ սիրիական անապատում է, ուր գաղթել են հայերը Մեծ եղեռնի տարիներին և որտեղ տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհ դարձած նախնիների մասունքների պեղումները, մերթ տեղափոխվում է 1990-ականների Մանհեթեն, հետո՝ Նյու Մեխիկոյի Նայրոբի գյուղ:
Ալֆրեդ Կեյզին Բալաքյանի մասին խոսելիս նրան համարել է մի բանաստեղծ, ով գիտի անցյալի ցավը տեղադրել ներկա «պեյզաժում»՝ անձնական այն աստիճանով, որը սիրել է տալիս նրա գործերը:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ